ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դե­բի­տո­րա­կան պարտ­քի հա­վա­քագ­րու­մը դա­տա­կան կար­գո՞վ, թե՞ բաժ­նե­մա­սա­յին սե­փա­կա­նա­տե­րե­րի ար­դա­րա­ցու­մը դա­տա­րա­նով

Դե­բի­տո­րա­կան պարտ­քի հա­վա­քագ­րու­մը դա­տա­կան կար­գո՞վ, թե՞ բաժ­նե­մա­սա­յին սե­փա­կա­նա­տե­րե­րի ար­դա­րա­ցու­մը դա­տա­րա­նով
24.07.2020 | 00:20

Իբր մեզ քիչ էին պա­տու­հա­սած կո­րո­նա­վի­րու­սա­յին պան­դե­միա­յի հետևանք­նե­րը, օ­րե­ցօր խո­րա­ցող տա­րա­տե­սակ ճգ­նա­ժա­մե­րը, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի լար­վա­ծու­թյու­նը, երկ­րի ներ­սում պրկ­վող տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը, վար­չա­պե­տի ոչ ա­դեկ­վատ գոր­ծե­լա­կերպն ու նրա սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան դա­ռը պտուղ­նե­րը... Հի­մա էլ լե­թար­գյան քնից արթ­նա­ցած և Մս­րա Մե­լի­քի կեր­պա­րի մեջ մտած «Նոր Նորք» հա­մա­տի­րու­թյան նա­խա­գա­հը մե­կից ո­րո­շել է իր թրի տա­կով անց­կաց­նել մե­ծա­թիվ մա­սիվ­ցի­նե­րի՝ գյա­դեք, է՛ս կուռն ան­ցեք, չէ, չէ՝ է՛ն կու­ռը...


Ի­հար­կե, նա բա­ռա­ցիո­րեն այս­պես չի ար­տա­հայտ­վել, բայց... հա­մա­տի­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ «Ղա­զա­րյան ընդ Փարթ­նըրս» փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կի պարտ­քե­րի հա­վա­քագր­ման բաժ­նի պետ Մ. Մա­ղա­քյանն ա­ռանց աչ­քուն­քի նա­յե­լու 10 հա­զա­րից մինչև 180 հա­զար դրա­մի և ա­վե­լի պարտք ու­նե­ցող բնա­կիչ­նե­րին վերջ­նագ­րի տես­քով նույ­նա­բո­վան­դակ ծա­նու­ցագ­րեր է ու­ղար­կել. «Հար­գե­լի բնա­կիչ, Ձեր կող­մից «Նոր Նորք» հա­մա­տի­րու­թյա­նը չվ­ճա­րած գու­մա­րի չա­փը 2020 թվա­կա­նի մա­յի­սի 1-ի դրու­թյամբ կազ­մում է 162 հա­զար ՀՀ դրամ։
Ձեզ լրա­ցու­ցիչ ծախ­սե­րից ձեռն­պահ պա­հե­լու, ինչ­պես նաև հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ակն­կա­լի­քով՝ ա­ռա­ջար­կում ենք սույն գրու­թյու­նը ստա­նա­լուց հե­տո՝ 5 աշ­խա­տան­քա­յին օր­վա ըն­թաց­քում, վե­րո­հի­շյալ գու­մա­րը փո­խան­ցել «Նոր Նորք» հա­մա­տի­րու­թյան «Հա­յէ­կո­նոմ­բանկ» ԲԲԸ-ում բաց­ված 163078130776 հաշ­վե­հա­մա­րին։
Չվ­ճա­րե­լու դեպ­քում պատ­րաստ­վում ենք դի­մել դա­տա­րան»։


Ին­չու՞ հենց հի­մա, մեր խառ­նաշ­փոթ վի­ճա­կում, երբ մար­դիկ հա­մա­ճա­րա­կի դեմ պայ­քա­րի, ապ­րե­լու և օր­վա հաց վաս­տա­կե­լու խն­դիր ու­նեն՝ չհաշ­ված խա­ղա­ղու­թյան պահ­պան­ման հրա­մա­յա­կա­նը։ ՈՒ՞մ է ձեռն­տու մի ա­վե­լորդ ան­գամ սթ­րե­սի են­թար­կե­լը, ին­չու՞ է հա­մա­տի­րու­թյու­նը նպաս­տել բնա­կիչ­նե­րի պարտ­քե­րի «չա­ղաց­մա­նը», որ դա­տա­կան կար­գով ¥ե­թե, ի­հար­կե, հա­ջո­ղի¤ բնակ­չու­թյան ֆի­նան­սա­կան բե­ռը ա­վե­լի՞ ծան­րաց­նի։ Որ ի՞նչ։ Մինչ­դեռ «Բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի կա­ռա­վար­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քի 10-րդ հոդ­վա­ծի 5-րդ կե­տը բո­վան­դա­կում է. «Սե­փա­կա­նա­տե­րե­րի կող­մից պար­տա­դիր նոր­մե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար նա­խա­տես­ված վճար­ման են­թա­կա գու­մա­րի վճա­րու­մը եր­կու ան­գամ ու­շաց­նե­լու դեպ­քում շեն­քի կա­ռա­վար­ման մար­մինն ի­րա­վունք ու­նի դրա բռ­նա­գանձ­ման հա­մար դի­մե­լու դա­տա­րան՝ մինչ այդ գրա­վոր նա­խազ­գու­շաց­նե­լով պար­տա­տի­րո­ջը»։
Վե­րա­դառ­նա­լով ել­ման կետ, հե­տաքր­քր­վե­ցինք թե ինչ է տե­ղի ու­նե­ցել զգու­շա­ցու­մից 4 ա­միս անց։ Օ­րի­նակ, Բա­դալ Մու­րա­դյան թիվ 1 16-հար­կա­նի շեն­քում. բնա­կիչ­նե­րից քա­նի՞սն են սր­տա­պա­տառ բանկ վա­զել փո­խան­ցում­ներ կա­տա­րե­լու և քա­նի՜ քա­նիսն են սր­տապ­նդ­ված սպա­սում ի­րենց ի­րա­վունք­նե­րը դա­տա­րա­նում պաշտ­պա­նե­լու հա­մար։


Ա. Ղահ­րա­մա­նյա­նին, Ք. Սա­հա­կյա­նին, Ա. Կու­տե­պո­վին, Ս. Մե­լի­քյա­նին, Հ. Բրու­տյա­նին, Վ. Ա­մա­տու­նուն ու մյուս­նե­րին հա­մա­տե­ղո­ղը սկզ­բուն­քայ­նու­թյունն է. ին­չու՞ պի­տի վճա­րեն մի բա­նի դի­մաց, երբ այն տե­սա­նե­լի չէ ի­րենց, բայց պար­բե­րա­բար հա­մա­տի­րու­թյունն իր տե­սու­չին «գոր­ծու­ղում» է շենք, տնե­տուն ընկ­նում, որ­պես­զի հաս­տա­տագր­ված գու­մար­ներ գան­ձի՝ այն էլ ան­հաս­կա­նա­լի, ան­հե­թեթ բա­ցատ­րու­թյամբ, ո­րի հիմ­քում մեկ բնակ­տա­րած­քի չափն է, մերթ վե­րե­լա­կի սպա­սար­կու­մը, մերթ էլ՝ եր­կու­սը մե­կում։ Բայց ոչ եր­բեք բնա­կիչ­նե­րի ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման տա­րածք­նե­րի հետ կապ­ված բա­րե­կար­գում­ներն ու բնակ­ֆոն­դի պահ­պա­նու­թյունն ընդ­հան­րա­պես։ Ա­սենք՝ տա­նիք, շքա­մուտք, աս­տի­ճա­նա­հար­թակ­ներ, հար­կա­բա­ժին­ներ, բազ­րիք­ներ և այլն։ Բաժ­նե­մա­սա­յին սե­փա­կա­նա­տե­րե­րի վր­դով­մուն­քը տա­րա­ծա­կան է՝ չի­րա­զեկ­վա­ծու­թյու­նից սկ­սած, վեր­ջաց­րած նրա­նով, թե ինչ հիմ­նա­վոր­վա­ծու­թյամբ և որ օ­րեն­քով է ամ­րագր­ված այն փաս­տը, որ հա­վա­քագր­վող գու­մար­նե­րի 40-50 %-ը հա­մա­տի­րու­թյու­նը տնօ­րի­նե­լու է որ­պես աշ­խա­տա­վար­ձի ֆոնդ։ Իմ զրու­ցա­կից­նե­րից ո­մանք բե­րե­ցին այլ ա­ռար­կու­թյուն­ներ ևս և խնդ­րե­ցին չանդ­րա­դառ­նալ տա­րի­նե­րից ե­կող ա­րա­տա­վոր մի շարք երևույթ­նե­րի. անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում փա­կագ­ծե­րը կբա­ցեն ճիշտ տե­ղում, ճիշտ ժա­մա­նա­կին։
«Հա­մա­տի­րու­թյան մա­սին» ՀՀ օ­րեն­քի 24-րդ հոդ­վա­ծի ա կե­տի մա­սին ¥«բնա­կի­չը պար­տա­վոր է սահ­ման­ված կար­գով կա­տա­րել պար­տա­դիր նոր­մե­րի կա­տար­մանն ուղղ­ված վճար­ներ և այլ վճար­ներ»¤ շեշ­տադր­մամբ հի­շեց­նող փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կը ար­դյո՞ք ու­սում­նա­սի­րել-հաս­կա­ցել է ի­րո­ղու­թյու­նը. ո՞վ է սահ­մա­նում պար­տա­դիր նորմ կոչ­վա­ծը, ի՞ն­չեր են նե­րառ­ված դրա­նում, սե­փա­կա­նա­տե­րե­րը որ­քա­նո՞վ են տե­ղե­կաց­ված հա­կահր­դե­հա­յին, սա­նի­տա­րա­կան, քա­ղա­քա­շի­նա­կան, փոս­տա­յին բա­ժա­նոր­դա­յին պա­հա­րան­նե­րի սպա­սարկ­ման և այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին։ Հար­գար­ժան Մ. Մա­ղա­քյա­նին հի­շեց­նենք, որ մինչ 24-րդ հոդ­վա­ծին հղում կա­տա­րե­լը կա ա­ռանց­քա­յին դրույթ սպա­սար­կում ի­րա­կա­նաց­նո­ղի և դրա դի­մաց վճա­րո­ղի հա­մար։ Եվ դա «Բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի կա­ռա­վար­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քի 22-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տի ա, դ, ե և զ են­թա­կե­տերն են, հա­մա­ձայն ո­րոնց, շեն­քի կա­ռա­վար­ման մար­մի­նը պահ­պա­նում է շեն­քի ընդ­հա­նուր բաժ­նա­յին սե­փա­կա­նու­թյան պահ­պան­ման պար­տա­դիր նոր­մե­րի կա­տա­րու­մը, նույն օ­րեն­քով նա­խա­տես­ված կար­գով շի­նու­թյան սե­փա­կա­նա­տե­րե­րին ներ­կա­յաց­նում է ամ­սա­կան, տա­րե­կան և այլ հաշ­վետ­վու­թյուն­ներ ու ծա­նու­ցում­ներ, կազ­մում և սե­փա­կա­նա­տե­րե­րի քն­նարկ­մանն է ներ­կա­յաց­նում պար­տա­դիր նոր­մե­րի կա­տար­ման հա­մար նա­խա­տես­ված աշ­խա­տանք­նե­րի նա­խա­հա­շիվ, իր կամ շի­նու­թյան սե­փա­կա­նա­տե­րե­րի ա­նու­նից տր­ված լիա­զո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նում և շեն­քի ընդ­հա­նուր բաժ­նա­յին սե­փա­կա­նու­թյան կա­ռա­վար­ման բյու­ջեի հոդ­ված­նե­րով նա­խա­տես­ված պայ­ման­նե­րով և չա­փով կն­քում է պայ­մա­նագ­րեր։ Մի բան, որ բազ­մա­հար­կի 250-ից ա­վե­լի բնա­կիչ­ներ, այդ թվում և ինքս, տե­սած չկանք։ Էլ չենք խո­սում ա­վե­լի մեծ սպա­սե­լիք­նե­րի մա­սին, թե­կուզ ըն­թա­ցիկ տա­րում շեն­քում կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ ակ­տի, նա­խա­հաշ­վի և նա­խա­հաշ­վա­յին գու­մա­րը տա­րե­կան բյու­ջեի մեջ ընդգրկվե­լու, քն­նարկ­վե­լու և ընդ­հա­նուր ժո­ղո­վում հաս­տատ­վե­լու մա­սին, ո­րից հե­տո ծախ­սա­յին մասն է բա­ժան­վում սե­փա­կա­նա­տե­րե­րի վրա՝ ըստ ընդ­հա­նուր բաժ­նա­յին սե­փա­կա­նու­թյան մեջ նրանց բաժ­նե­մա­սի չա­փի։ Սա այն փաստն է, որ ար­ձա­նագր­վում է հա­մա­տի­րու­թյան ընդ­հա­նուր ժո­ղո­վի կող­մից ըն­դուն­ված ո­րոշ­մամբ, ո­րում սահ­ման­վում է պար­տա­դիր նոր­մե­րի կա­տար­մանն ուղղ­ված չա­փը։ Այլ կերպ ա­սած՝ բնակ­չու­թյան կող­մից վճար­վող գու­մա­րի չա­փը չի ա­ռա­ջա­նում հենց այն­պես, վե­րա­ցա­կա­նո­րեն կամ մե­կի ցան­կու­թյամբ, այլ ո­րո­շա­կի օ­բյեկ­տիվ նա­խադ­րյալ­նե­րից, մաս­նա­վո­րա­պես՝ ար­դեն իսկ սե­փա­կա­նա­տե­րե­րի քն­նարկ­մա­նը և հաս­տատ­մա­նը ներ­կա­յաց­ված ու կան­խո­րոշ­ված աշ­խա­տանք­նե­րի նա­խա­հաշ­վից ել­նե­լով, ո­րից հե­տո միայն այդ աշ­խա­տանք­նե­րի ար­ժե­քը բաշխ­վում է սե­փա­կա­նա­տե­րե­րի միջև։
«Նոր Նորք» հա­մա­տի­րու­թյունն այն­քան է հե­ռա­ցել բնա­կիչ­նե­րից, որ վեր­ջին­ներս կաս­կա­ծան­քով մտա­բե­րե­ցին նա­խա­գա­հի ա­նու­նը՝ Պո­ղո՞ս էր, թե՞ Պետ­րոս, Ռո­բե՞րտ էր, թե՞ Սեր­գեյ։ Կա­ռույ­ցի ձևա­վոր­ման ա­ռա­ջին օ­րից մինչև հի­մա «կռ­վախն­ձո­րը» ե­ղել ու մնում է նույ­նը։ Հա­մա­տի­րու­թյու­նը պա­հան­ջում է, չգի­տես ին­չու, հաս­տա­տագր­ված գու­մար, բնա­կիչ­ներն էլ եր­կու ոտ­քը մի մա­շի­կի մեջ դրած պն­դում են՝ հաս­կա­նանք. վճա­րենք ին­չի՞ հա­մար, կա­տա­րած ո՞ր աշ­խա­տան­քի դի­մաց։ Ա­սել, թե չկան բա­րե­խիղճ վճա­րող­ներ, սխալ կլի­նի։ Հան­դի­պե­ցինք։ Զրու­ցե­ցինք։ Նրանց մի մա­սի ա­սե­լով՝ զահ­լա չու­նենք տե­սու­չի հետ բա­նա­վի­ճե­լու, մյուս­ներն էլ ա­ռանց խո­րա­նա­լու վճա­րում են, ո­րով­հետև պա­հան­ջում են, որ վե­րե­լակն ան­խա­փան գոր­ծի։ Ըն­դա­մե­նը սրա հա­մար։


Միակ բա­նը, որ հա­մա­տի­րու­թյա­նը հա­ջո­ղել է, դեպ­քից դեպք տա­րե­վեր­ջին շքա­մուտ­քում ի­րենց հա­վա­տով հաշ­վետ­վու­թյան նման մի թուղթ են փակց­նում՝ շաբ­լոն ձևա­կեր­պում­նե­րով։ Օ­րի­նակ, դե­ռա­տի­զա­ցիա­յի, կր­ծող­նե­րի դեմ պայ­քա­րի հա­մար ծախս­վել է այս­քան գու­մար, և այն­քան՝ շեն­քի շր­ջա­կայ­քում մաք­րու­թյուն ձեռ­նար­կե­լիս։ Թվերն ու թվա­բա­նու­թյու­նը, որ հի­շեց­րել են կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի նկար­չու­թյու­նը, եր­բեք հա­վատ չեն ներ­շն­չել։ Ան­վս­տա­հու­թյու­նը, իսկ մյուս կող­մից ան­գոր­ծու­թյու­նը հասց­րել է այն­տեղ, որ տա­րի­ներ ա­ռաջ բնա­կիչ­նե­րը 200-ի հաս­նող ստո­րագ­րու­թյամբ դի­մում-բո­ղոք են հաս­ցեագ­րել թա­ղա­պե­տին՝ հա­մա­տի­րու­թյու­նից դուրս գա­լու վճ­ռա­կա­նու­թյամբ։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րը շեն­քի ներ­կա­յա­ցուց­չա­կան խմ­բի հետ ար­դյու­նա­վետ զրույ­ցից հե­տո հոր­դո­րել է՝ ա­ռայժմ չգ­նալ նման քայ­լի, ի­րենք հաշ­վի կառ­նեն բո­լոր դի­տար­կում­նե­րը։ Ինչ-որ ժա­մա­նակ սայ­լը տե­ղից շարժ­վել է, երբ բնա­կիչ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին ան­ձամբ հա­մայն­քի ղե­կա­վարն է ըն­դա­ռաջ գնա­ցել։ Նույն կերպ են կա­տար­վել բարձ­րա­հար­կի տա­նի­քի հատ­վա­ծա­յին վե­րա­նո­րո­գում­նե­րը, շքա­մուտ­քի դի­մա­հա­յաց տա­րած­քով անց­նող կո­յու­ղագ­ծի փո­խու­մը և այլ աշ­խա­տանք­ներ, որ ի­րաց­րել են հենց ի­րենք՝ բնա­կիչ­նե­րը, ի­րենց ու­ժե­րով և ի­րենց հաշ­վին։ Իսկ ան­կյուն քաշ­ված հա­մա­տի­րու­թյու­նը ցան­կու­թյուն կամ «ֆայմ» չի ու­նե­ցել նման դեպ­քե­րում շարժ­վել օ­րեն­քի ու­ժով, այ­սինքն գնա­հա­տե­լով կա­տար­վա­ծի ար­ժե­քը, այն հա­մադ­րել և հա­մա­պա­տաս­խա­նա­բար նվա­զեց­նել տվյալ բնակ­չի կամ բնա­կիչ­նե­րի պարտ­քե­րը։ Ին­չու՞ դա տե­ղի չի ու­նե­ցել ճա­ղա­վան­դակ­նե­րի, աղ­բա­տար զե­տե­ղա­րա­նի ¥բուն­կեր¤ մե­ծա­դիր և շքա­մուտ­քի մե­տա­ղա­կան դռ­նե­րի զոդ­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ։ Նպա­տա­կա­յի՞ն, թե՞... Շշու­կով ա­կան­ջիս հա­սավ միայն մի դեպք, որ մի պաշ­տո­նյա բնակ­չի դաս­տիա­րակ­չա­կան վե­րա­բեր­մուն­քից հե­տո հա­մա­տի­րու­թյու­նը վեր­ջի­նիս պարտ­քը զրո­յաց­րել է մի քա­նի հար­կեր ներ­կել-բա­րե­կար­գե­լու դի­մաց։ Մնա­ցած դեպ­քե­րում և՛ խուլ է, և՛ կույր։ Որ­քան էլ դի­մել են տա­րաբ­նույթ հար­ցե­րով, ստա­ցել են տար­տամ կամ ար­դա­րաց­նող պա­տաս­խան՝ դա մեր խն­դի­րը չէ, իսկ դուք գի­տե՞ք, թե ինչ­քան եք պարտք, որ մու­ծեք, կմ­տա­ծենք։ Այս սկզ­բուն­քով գոր­ծող հա­մա­տի­րու­թյու­նը հարևա­նու­թյամբ տե­ղա­կայ­ված բարձ­րա­հար­կից ան­հա­ղորդ է. չու­նի և չի կա­րող ու­նե­նալ տեխ­նի­կա­կան վի­ճա­կի մա­սին մաս­նա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն, ին­չը սե­փա­կա­նա­տե­րե­րի հա­մար կարևոր է, թե­կուզ նրա հա­մար, որ վերջ­նա­կա­նա­պես փա­րատ­վի մտա­հո­գու­թյու­նը. կա­ռու­ցա­պատ­ման ժա­մա­նակ 6-րդ, թե 7-րդ հար­կից շենքն ա­պա­մոն­տաժ­վել է կրող սյու­նե­րի շեղ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով։


Փող, փող և դար­ձյալ փող պա­հան­ջող ու հի­մա էլ դա­տի պատ­րաստ­վող հա­մա­տի­րու­թյան նո­րին գե­րա­զան­ցու­թյու­նը նոր ի­րա­վի­ճա­կում պար­տա­վոր է ըն­կա­լել, որ փո­ղը ձեռք է բեր­վում աշ­խա­տան­քով, տվյալ դեպ­քում ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցե­լով, ոչ թե կար­գադ­րի­չի, պա­հան­ջո­ղի գոր­ծե­լաո­ճով։ Ե՞րբ է նա այ­ցե­լել, բնա­կիչ­նե­րի հետ տե­ղում գործ­նա­կան երկ­խո­սու­թյուն վա­րել ու ներ­կա­յաց­րել կա­տար­վե­լիք պլան­նե­րը։ Չեն հի­շում։ Իսկ նրան չի հե­տաք­րք­րում, չի բա­րե­հա­ճում գալ շենք ու սե­փա­կան աչ­քե­րով տես­նել այն ծա­վա­լուն փո­փո­խու­թյուն­նե­րը, որ ըն­դա­մե­նը 5-6 բնա­կիչ­նե­րով՝ Ա­լիկ Ղահրա­մա­նյա­նի ազ­դա­կո­չով ոնց են կար­գի բե­րել շր­ջա­կա տա­րած­քը՝ սի­զա­մար­գե­րը, խնա­մել ու խնա­մում են կա­նաչ գո­տին, պու­րակ-խա­ղահ­րա­պա­րա­կը, վե­րա­նո­րո­գել ցայ­տաղ­բյու­րը, բա­կից հե­ռաց­նել տվել ոչ գոր­ծա­ծու­թյան են­թա­կա է­լեկտ­րա­կան վա­հա­նակ­նե­րը, աղ­բի բուն­կե­րում կղ­զիա­ցած շի­նա­րա­րա­կան և կեն­ցա­ղա­յին ի­րե­րի մնա­ցորդ­նե­րը։ Հի­մա էլ այս օ­րե­րին, ի­րենք ի­րեն­ցով, ա­ռանց կույ­րա­ղի­քա­յին միա­վո­րի, մի քա­նի ակ­տի­վիստ­նե­րով պատ­րաստ­վում են բնա­կիչ­նե­րի անվ­տանգ ներս ու դուր­սը ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով նոր նա­խա­ձեռ­նու­թյուն ի­րա­կա­նաց­նել։ Իսկ լե­թար­գյան քնից արթ­նա­ցա­ծը, երբ ի­րեն հար­մար չէ, քնած է ձևա­նում։ Ա­վե­լի ճիշտ, կա­րիք էլ չկա։ Ժա­մա­նա­կը թող օգ­տա­գոր­ծեն օ­րենք­նե­րի, բնա­կիչ-հա­մա­տի­րու­թյուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, պար­տա­վո­րու­թյուն­նե­րի ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րի ի­մա­ցու­թյան և այն ար­դյու­նա­վետ կի­րա­ռե­լու հա­մար։
Գաղտ­նիք չէ, որ հան­րու­թյան ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը, ե­թե ոչ բո­լո­րը, ոչ միայն տե­ղյակ չեն, այլև հե­տա­մուտ չեն հա­մա­տի­րու­թյուն­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րին, և, առ­հա­սա­րակ, հե­ռու են օ­րեն­քի ի­մա­ցու­թյու­նից։ Ե­րեք մի­լիոն վար­չա­պե­տե­րի թվում կգտն­վի՞ մե­կը, որ ծա­նոթ է հա­մա­տի­րու­թյան կա­նո­նադ­րու­թյա­նը, պատ­կե­րա­ցում ու­նի կա­ռա­վա­րու­թյան սահ­մա­նած «պար­տա­դիր նորմ» և կամ «այլ վճար­ներ» հաս­կա­ցու­թյան մա­սին։ Գո­յատևու­թյան օր­վա փնտր­տուք-մր­ցա­վազ­քը թո­ղած նոր Հա­յաս­տա­նի հպարտ քա­ղա­քա­ցին որ­տե՞ղ փնտ­րի և սիրտ ու հա­վես նե­րար­կի կար­դալ-հաս­կա­նա­լու «Հա­մա­տի­րու­թյուն­նե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 9-րդ հոդ­վա­ծի 2-րդ կե­տը կամ «Բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի կա­ռա­վար­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քի 24-րդ հոդ­վա­ծի 3-րդ պար­բե­րու­թյու­նը...


Քսան­չորս ժա­մը չի բա­վա­րա­րի ցան­կա­ցած գի­տակ մար­դու, որ­պես­զի ըն­կա­լի մեր օ­րենս­դիր­նե­րի ճչուն մտ­քի փայ­լա­տա­կում­նե­րով ա­նընդ­հատ փոխ­վող-թար­մաց­վող օ­րեն­սդ­րա­կան դաշ­տը։ ՈՒս­տի բա­վա­րար­վում ենք այն­քա­նով, որ­քա­նով՝ կարևո­րու­թյուն չտա­լով նկատ­վող խու­թե­րին, ան­գամ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից ե­կող ձևա­կան աշ­խա­տան­քա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րին։ Պար­զու­նակ­նե­րից միայն մե­կը։ Ի՞նչ կապ ու­նի հա­մա­տի­րու­թյու­նը վե­րե­լա­կի սպա­սարկ­ման հետ, երբ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մարմ­նի կա­ռուց­ված­քում կա հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում՝ տնօ­րե­նով, գլ­խա­վոր ճար­տա­րա­գե­տով, մաս­նա­գի­տա­կան խմ­բե­րով, որ կոչ­ված են այդ խն­դիր­նե­րը լու­ծե­լու, բնա­կիչ­նե­րի ա­հա­զան­գե­րը, դի­տո­ղու­թյուն­ներն ու ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով։ Ե­թե դե­րա­կա­տա­րու­թյուն չու­նի, ո՞րն է ի­մաս­տը հա­մա­տի­րու­թյան, որ մտել է մա­տի և մա­տա­նու ա­րան­քը, ա­սել է թե՝ վե­րե­լա­կը շա­հա­գոր­ծո­ղի և սպա­սար­կո­ղի միջև։ Ի՞նչ է, ա­ռանց թա­ղա­պե­տա­րա­նի և հա­մա­տի­րու­թյան միջև կնք­ված միջ­նոր­դա­կան ծա­ռա­յու­թյան պայ­մա­նագ­րի, բնա­կիչ­նե­րը չե՞ն կա­րող վճա­րել վե­րե­լա­կի սպա­սարկ­ման գու­մա­րը։ Ի­հար­կե վճա­րում են։ Հա­վե­լենք նաև, որ ինչ­պես ցան­կա­ցած բազ­մաբ­նա­կա­րան շեն­քում, այն­պես էլ այս­տեղ կա բնա­կիչ, որ ինքն է ի­րա­կա­նաց­նում պար­զու­նակ ծա­ռա­յու­թյուն՝ կապ­ված վե­րե­լա­կի խնամ­քի հետ։ Այս­քա­նից հե­տո ու՞ր մնաց հա­մա­տի­րու­թյան ա­նե­լի­քը. թե՞ տո­կոս են ստա­նում «սպա­սարկ­ման»՝ այ­սինքն հի­շեց­ման հա­մար։


«Նոր Նորք» հա­մա­տի­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ՝ «Ղա­զա­րյան ընդ Փարթ­նըրս» փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կի պարտ­քե­րի հա­վա­քագր­ման բաժ­նի պետ Մ. Մա­ղա­քյա­նի ծա­նու­ցում­նե­րը, ինչ­պես և սպաս­վում էր, միա­կող­մա­նի և մա­կե­րե­սա­յին մո­տեց­ման ար­դյունք են՝ ամ­բող­ջու­թյամբ խո­ցե­լի։ A4 ձևա­չա­փի վրա ձևա­կերպ­վա­ծը կնի­քով հաս­տատ­ված չէ, չկա ոչ մի հա­վաս­տում, եր­կու ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց միջև գո­յու­թյուն ու­նե­ցող պայ­մա­նա­գի­րը վկա­յա­կո­չող որևէ տարր։ Փո­խա­րե­նը տե­ղին է ըն­տր­ված թղ­թի ար­տա­քին տես­քը՝ աչ­քի զար­նող թա­գա­կիր ժա­նի­քա­բաց ա­ռյու­ծը՝ որ­պես ազ­դե­ցիկ լո­գո։


Բայց և այն­պես, հայց­վո­րի կար­գա­վի­ճա­կում գտն­վո­ղը պար­տա­վոր է ի­մա­նալ, որ բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի ընդ­հա­նուր բաժ­նա­յին սե­փա­կա­նու­թյան գույ­քի պահ­պան­մա­նը ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ գու­մա­րի վճար­ման պար­տա­կա­նու­թյունն այդ շեն­քի շի­նու­թյուն­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րի մոտ կա­րող է ա­ռա­ջա­նալ միայն հետևյալ ի­րա­վա­կան ըն­թա­ցա­կար­գի սահ­ման­նե­րում և դրա պահ­պան­ման ար­դյուն­քում.
1. բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի կա­ռա­վար­ման մարմ­նի կող­մից կազմ­վում է ըն­թա­ցիկ տա­րում շեն­քում կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ ակտ, այ­նու­հետև նա­խա­հա­շիվ, ո­րից հե­տո նա­խա­հաշ­վա­յին գու­մարն ընդգրկվում է տա­րե­կան բյու­ջեի մեջ, ա­պա քն­նարկ­վում և հաս­տատ­վում է ընդ­հա­նուր ժո­ղո­վում։
2. Բյու­ջեի հաս­տա­տու­մից հե­տո, դրա ծախ­սա­յին մա­սը բա­ժան­վում է սե­փա­կա­նա­տե­րե­րի միջև՝ ըստ ընդ­հա­նուր բաժ­նա­յին սե­փա­կա­նու­թյան մեջ նրանց բաժ­նե­մա­սի չա­փի։
3. Փաս­տա­ցի կա­տար­վում են նա­խա­տես­ված աշ­խա­տանք­նե­րը, ինչն ար­ձա­նագր­վում է բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի կա­ռա­վար­ման մարմ­նի կող­մից կազմ­ված հաշ­վետ­վու­թյուն­նե­րում։
4. Յու­րա­քան­չյուր ամս­վա հա­մար ոչ ուշ, քան հա­ջորդ ամս­վա 15-ը պատ­րաստ­վում է շի­նու­թյուն­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րի կող­մից ան­վա­նա­կան վճա­րում­նե­րի, նա­խա­տես­ված և ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քի վե­րա­բե­րյալ հաշ­վետ­վու­թյուն, ո­րի մա­սին ծա­նուց­վում է բնա­կիչ­նե­րին։


Օ­րեն­քի դրույթ­նե­րով նա­խա­տես­ված այս և այլ տի­պի պայ­ման­նե­րը հա­մա­տի­րու­թյան կող­մից չեն պահ­պան­վել, ինչ­պես նաև հա­մա­տի­րու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը հա­կա­սում է նույն օ­րեն­քի դրույթ­նե­րի կի­րառ­ման վե­րա­բե­րյալ ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի 26.05.2009 թվա­կա­նի թիվ ՍԴՈ-804 և ՀՀ վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի թիվ ԵԱՔԴ/0936/02/14 քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծով 22.04.2016 թվա­կա­նի ո­րո­շում­նե­րով տր­ված մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին, ին­չից դժ­վար չէ հան­գել եզ­րա­կա­ցու­թյան, որ «Նոր Նորք» հա­մա­տի­րու­թյա­նը են­թադ­րյալ չվ­ճա­րած պարտ­քի վե­րա­բե­րյալ ծա­նու­ցումն ան­հիմն է և են­թա­կա չէ կա­տար­ման։


Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ

Դիտվել է՝ 29956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ